Բելգիայում շենքի պայթյունից 20 հոգի է տուժել
Բելգիայի Անտվերպեն քաղաքում բնակելի տանը պայթյուն է տեղի ունեցել‚ հայտնում է The Independent-ը:
Նշվում է‚ որ ուժգին պայթյունը տեղի է ունեցել իտալական ռեստորանում Պաարդենմարկտ փողոցում‚ որտեղ ուսանողներ են բնակվում: Դեպքի հետևանքով մինչև 20 հոգի է տուժել: Մի շենք փաստացի ամբողջությամբ քանդվել է‚ ևս երկուսը լուրջ վնաս են կրել:
Պայթյունի պատճառը ամենայն հավանականությամբ գազի արտահոսքն է: Ահաբեկչության հնարավորությունը բացառել են:
Ոստիկանության վերջին տվյալներով՝ տուժել են 14 հոգի. նրանցից մեկը կրիտիկական վիճակում է գտնվում:
Փրկարարները ավերակների տակից 4 հոգու են հանել:
Ըստ հավելյալ տեղեկությունների՝ 2 հոգու դի է հայտնաբերվել:
Explosie #Paardenmarkt - voorlopige balans slachtoffers: 14 gewonden, waarvan 5 ernstig verwond en 1 persoon in kritieke toestand. 8 personen werden lichtgewond. pic.twitter.com/UNMySfC7Bo
— Politie Antwerpen (@LPAntwerpen) 16 января 2018 г.