«Դեգրադացող» Թրամփը՝ գերմանական «Spiegel»-ի շապիկին
«Spiegel» ամենօրյա ամսագիրը ծաղրանկար է հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով: Ծաղրանկարը հայտնվել է հունվարի 13-ի համարի շապիկին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով պարբերականի թվիթթերյան հաղորդագրությանը:
Հաղորդվում է, որ պատկերը «Առաջընթացի երթի» ծաղրն է: Շապիկին կռացած Թրամփն է, ով ամենաստորին մակարդակում է ցուցադրված:
Ծաղրանկարը լրագրողները լրացրել են «Կրակի և բարկության դարում» ենթագրով:
Նշենք, որ այս պատկերն օգտագործվել է պարբերականի կողմից թվիթթերյան էջը ձևավորելու համար: