ՌԴ-ում հրդեհի հետևանքով տուժել է բազմանդամ հայ ընտանիքը
ՌԴ Ենդովիշչե գյուղում հայ բազմանդամ ընտանիքը տուժել է հրդեհի հետևանքով: Երեխաները տասը, երեք տարեկան 8 ամսական և երեք տարեկան են: Հրդեհը վնասել է տան շինությունը ներսից, կից կառուցված փայտե շինությունը ևս ամբողջովին այրվել է Այս մասին РИА «Воронеж»-ին հայտնել է Սեմիլուկսկի շրջանի վերահսկիչ վարչության գլխավոր մասնագետ Նիկոլայ Սավրասովը:
Հրդեհը սկսվել է առավոտյան 10:00-ին:
«Հրդեհը նկատել է տանտերը: Տեղի է ունեցել էլեկտրական լարի կարճ միացում»,- նշել է Նիկոլայ Սավրասովը:
Արտակարգ պատահարի դեպքի վայրում աշխատել է մարտական երկու հաշվարկ:
«Հայ ընտանիքը գյուղում հաստատվել է 2016 թվականին: Աշխատում է միայն ընտանիքի գլուխը: Նրա կինը դեկրետային արձակուրդում է: Տեղի բնակիչներն արձագանքել են աղետին և օգնության հասել»,- հավելել է նա:
Նրանք ժամանակավորապես տեղափոխվել են հարազատների տուն: