Էրդողանը կառաջադրի թեկնածությունը 2019 թվականի ընտրություններում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառաջադրի իր թեկնածությունը 2019 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը, փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները։
Քուրթուլմուշի խոսքով՝ լինելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ՝ Էրդողանը կառաջադրի իր թեկնծությունը նախագահական ընտրություններում որպես կուսակցության առաջնորդ։
Մեկնաբանելով նախկին նախագահ Աբդուլլա Գյուլի թեկնածության առաջադրման հնարավորությունը՝ Քուրթուլմուշը նշել է, որ ինքը չի հավատում, թե Գյուլը նման քայլ կկատարի։