Հիվանդանոցի ռուս աշխատակիցը հեռացել է աշխատանքից՝ պորտապարի համար (տեսանյութ)
Կրասնոյարսկի ՇԲՕ ծառայության բաժանմունքի պետը իր սեփական ցանկությամբ‚ հեռացել է աշխատանքից՝ հիվանդանոցի տոնական կորպորատիվի ժամանակ իր պորտապարի տեսանյութի հրապարակումից հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Կորպորատիվի մնացած մասնակիցները բացատրագրեր են գրել: Նրանք նկատողություն կստանան»-ընդգծել է հաստատության ներկայացուցիչ Անդրեյ Լուբչենկոն:
Տեսանյութը հրապարակել է ТВК Красноярск լրատվականը: