Մոսկվայում մահացել է նշանավոր քաղաքական գործիչ, գիտնական Միխայիլ Մինասբեկյանը
Մոսկվայում 84 տարեկանում կյանքից հեռացել է նշանավոր քաղաքական գործիչ, գիտնական Միխայիլ Սերգեյի Մինասբեկյանը։
Մինասբեկյանը եղել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս,Հայաստանում ավիացիոն արդյունաբերության հիմնադիր, «Արմավիակոմպլեքս» արդյունաբերական միավորման հիմնադիր և գլխավոր տնօրեն, Երևանի քաղկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր և Գերագույն խորհրդիանդամ, «Սպրավեդլիվոստ» և «Սոգլասիե» պատգամավորների խմբակցությունների հիմնադիր, ՄԱԿո Մոսկովյան-հայկական առևտրաարդյունաբերական ընկերության հիմնադիր և ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, շքանշանակիր։
Միխայիլ Սերգեյի Մինասբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 18։00-ից 19։30, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը՝ հունվարի 17-ին, ժամը 12:00-ից 13:00։