Ադրբեջանական ԶԼՄ-ները շտապել են զինվորի մահը վերագրել «հայկական կողմի գործողություններին». Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները, որոնք շտապել են զինվորի մահը վերագրել «թշնամու գործողություններին»:
Ավելի վաղ լրատվամիջոցները շտապել էին տեղեկություններ տարածել այն մասին, որ Յայչի գյուղի բնակիչ, ադրբեջանական բանակի վառատար Սանան Մամեդովը իբր զոհվել է հայկական կողմի կրակոցի հետևանքով:
Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ շարքային Մամեդովը մահացել է մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով: