Թուրքիայում 24-ամյա ՀՀ քաղաքացին կալանավորվել է մանկական պոռնոգրաֆիայի տարածման համար
Թուրքիայում ձերբակալել են Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Մ. Մ.-ին, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութերի ներբեռնման ու տարածման համար: Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet պարբերականը:
Հայտնի է, որ 24-ամյա ՀՀ քաղաքացին սովորում էր Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում:
Կատարված հանցագործությունը բացահայտել է ամերիկյան Կորած և շահագործման ենթարկված երեխաների ազգային կենտրոնի (NCMEC) հետ համագործակցության արդյունքում: Մասնավորապես՝ Կենտրոնը Ստամբուլի ոստիկիանությանը տեխնիկական տվյալներ է տրամադրել մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ, ինչից հետո իրավապահները պարզել են համակարգչի IP տվյալները, դրա միջոցով էլ հասցեն, որտեղ էլ ձերբակալել են ՀՀ քաղաքացուն:
ՀՀ քաղաքացու համակարգչում հայտնաբերվել են մանկական պոռնոգրաֆիկ մեծ թվով նյութեր:
Դատախազությունը մանկական պոռնոգրաֆիկ նյութերը համացանցից ներբեռնելու, պահեստավորելու և տարածելու համար Մ. Մ.-ի դեմ մեղադրանք է առաջադրել, նա կալանավորվել է: