Թրամփին մեղադրել են ստալինիզմի մեջ
Ամերիկացի սենատոր Ջեֆֆ Ֆլեկը հայտնել է, որ մտադիր է դիմել Սենատին խոսքով, որում քննադատության կենթարկի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «ժողովրդի թշնամի» տերմինի օգտագործումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «NBC News»-ին:
Ֆլեկը հիշեցրել է, որ այդ արտահայտությունն օգտագործում էր Իոսիֆ Ստալինը:
«Երբ քաղաքական գործիչը ցանկացած մամուլի, որն իրեն դուր չի գալիս, որակում է «Ֆեյք ԶԼՄ», ապա հենց այդ մարդ պետք է դժգոհություն առաջացնի, ոչ թե մամուլը»,- հայտնել է սենատորը:
Նա հավելել է, որ նմանատիպ երևույթը խոսում է ամերիկյան դեմոկրատիայի վիճակի մասին, որում նախագահն օգտագոծում է բառեր, որոնք օգտագործում էր Ստալինը իր ժողովրդի թշնամիներին որակելու համար: