«Google»-ը Պուտինին նախօրոք հայտարարել է ընտրությունների հաղթող
«Google» որոնողական համակագը Վլադիմիր Պուտինին նախօրոք հայտարարել է կայանալիք ընտրությունների հաղթող: Նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 18-ին: Որոնման տողում «ընտրություններ 2018» գրելու դեպքում, ինչպես նաև անգլերեն կամ գերմաներենով նույն բանն անելդու դեպքում, էջում միանգամից հայտնվում է արդյունքը. «Հաղթող՝ Պուտին Վլադիմիր Վլադիմիրի»: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Google»-ի տվյալները վկայակոչում են «Վիքիպեդիա»-ի տվյալները: Սակայն հենց էլեկտրոնային հանրագիտարանի հոդվածը նվիրված է ընտրական գործընթացին, այնտեղ ցույց են տրված թեկնածուների անունները:
«ВКонтакте»ժի օգտատերերը առաջ են քաշել այն վարկածը, որ ինչ-որ մեկն ավելի վաղ խմբագրել է «Վիքիպեդիա»-ի հոդվածը, որից էլ տվյալը փոխանցվում է «Google»: