«Երկրորդ Մառա Բաղդասարյանը» պատմել է «սիրելի» խախտումների մասին (լուսանկարներ)
Ավտոմրցավազքերի մասնակից Էլնարա Աբիևան պատմել է, որ առաջին անգամ առանց վարորդական իրավունքների մեքենայի ղեկին է հայտնվել 16 տարեկանում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նա, ում արդեն անվանում են «երկրորդ Մառա Բաղդասարյանը», պատմել է, որ իր «սիրելի» խախտումը հոծ գիծը խախտելն է և լուսացույցի կարմիր լույսի տակով անցնելը: 13 տարեկանում նրա երազանքների մեքենան «Запорожец»-ն է եղել:
«Մանուկ հասակից ես այդպիսի կապվածություն ունեցա մեքենաների հանդեպ: Մոտավորապես 13 տարեկանում: Իմ առաջին երազանքը «Запорожец»-ն էր»,- նշել է նա:
Նրա առաջին մեքենան եղել է «Mazda RX 8»-ը:
«Հավանաբար դա արտասովոր է աղջկա համար, սակայն ինձ համար մեքենան կյանք է»,- հավելել է նա: