ԱՄՆ-ում տղամարդը սպանել է մորը կոտրված ականջակալների պատճառով (լուսանկար)
Կալիֆոռնիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը սպանել է մորը կոտրված ականջակալների պատճառով: Այդ մասին տեղեկացնում է Fox News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Մեթյու Նիքոլսոնի 68-ամյա մայրը բղավոցներ է լսել իր 28-ամյա որդու սենյակից, որը համակարգչային խաղ էր խաղում, և որոշել է ստուգել արդյոք ամեն բան կարգին է: Դրանից հետո նրանց միջև խոսքային վեճ է ծագել, ինչի ժամանակ կատաղած տղամարդը կոտրել է իր ականջակալները:
Նիքոլսոնը կատարվածի մեջ մեղավոր է համարել մորը և կրակել նրա գլխին: Ստացված վերքերից կինը հիվանդանոցում մահացել է: