Ստամբուլում հայ լուսանկարչի անունով փողոց է վերանվանվել
Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Թոսբողա փողոցն արդեն պաշտոնապես Արա Գյուլերի անունով է կոչվում։
Ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերն իր անունով վերանվանված փողոցում «Արա Գյուլերի փողոց» անունը կրող ցուցանակը տեղադրել է Twitter–ի իր էջում։ «Բեյօղլուի Թոմթոմ թաղամասում Թոսբողա փողոցի անունը փոխվել է որպես Արա Գյուլերի փողոց»,–գրել է Արա Գյուլերը Twitter–ում։
Նշենք, որ «Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված Արա Գյուլերը, ում նաև անվանում են «Ստամբուլի աչք», ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։
Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։