Ինչո՞ւ է դատարանն ազատ արձակել ամուսնուն սպանած կնոջը (լուսանկարներ)
Սյուզաննան ու Հենրին Շոտլանդիայի Էրա քաղաքից են և ապրել են միասին 50 տարի: Նրանք ունեցել են երեք երեխա: Մարդկանց կարծիքով սա երջանիկ ամուսնություն էր, բայց Հենրիի մահը, 2016 թ. սեպտեմբերի, թեթևացրեց կնոջ կյանքը և այն մարդկանց կյանքը, ովքեր տեղյակ էին այս պատմությանը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Հենրին պարբերաբար ծեծում էր Սյուզանին: Կինը հանդուրժում էր զուտ կրոնական պատճառներով: Որոշ ժամանակ նա պարզապես մտածում էր, որ այս փորձությունն ուղարկվել է Աստծո կողմից և որոշել է դիմանալ մինչև վերջ: Վերջը այնքան էլ մոտ չէր:
Միայն 50 տարի անց Հենրիի սիրտը դառնում էր թուլանում է, և նա ընկնում է անկողին: Սյուզանը հոգ էր տանում նրա մասին և շարունակում էր հանդուրժել բոլոր նվաստացումներն ու դժվարությունները: Բայց կինը խորը դեպրեսիայի մեջ ընկավ:
Մենակությունն ու այն փաստը, որ գրեթե բոլոր ծանոթները երես էին թեքել Հենրիից, այդ ժամանակ նրան պատեց ինքնասպան լինելու մտքերը: Նա անհաջող ինքնասպանության փորձ կատարեց: Դրանից Սյուզաննան ամեն օր ավելի էր վատանում, և նա այլևս չէր կարող ապրել առանց հակադեպրեսանտների: Վերջում նրա համբերությունն սպառվեց:
Այդ օրը, 2016 թ. Սեպտեմբերի 3-ին, Հենրին խնդրեց իր կնոջը զանգահարել իր ընկերոջը: Մինչ նա կոպիտ տոնով խոսում էր մի մարդու հետ, Սյուզաննան զայրանում է և սկսում ծեծել իր ամուսնուն վնասելով երեսը: Հենրին շարունակում էր խնդրել և ասել, որ ուզում է մահանալ:
Դուրս գալով հարևան սենյակ, իսկ քիչ անց վերադառնալով Սյուզաննան տեսնում է ամուսնուն վատ վիճակում, իսկ կողքին դեղերի դատարկ տուփեր:նա Հենրիին տեղավորում է անկողնում, ով օգնություն էր խնդրում կնոջից:
Կինն այդ ժամանակ, արցունքն աչքերին, վերցնելով ամուսնու բարձը, սկսում է խեղդել նրան:Դրանից զանգահարում է ոստիկանություն և տեղեկացնում դեպքի մասին:
«Ես դա արեցի միայն կարեկցանքից ելնելով, միևնույն է մի օր դա տեղի կունենար»:
Սյուզաննայի փաստաբանին հաջողվեց համոզել դատավորին, որ զոհը ոչ թե ամուսինն էր, այլ` կինը: Դատարանը որոշում է ազատ արձակել կնոջը, խղճալով նրան և հնարավորություն են տալիս այդքան երկար տարիներ տառապելուց` ապրել խաղաղ կյանքով:
«Սպանության հիմնական պատճառը ձեր մտավոր առողջությունն է եղել: Չկա հիմք, որ դուք հասարակությանը որևէ վտանգ կարող եք ներկայացնել: Հետևաբար մենք զգուշացնում ենք ձեզ և ազատում»: