Հունաստանում ճգնաժամը հաղթահարելու համար կսկսեն կանեփ մշակել
Հունաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Յանիս Ցիրոնիսը Athens Cannabis Expo 2018 ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է, որ երկիրը արդյունաբերական մասշտաբով կանեփի մշակման համար իդեալական կլիմա ունի: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով AMNA լրատվական գործակալությունը:
Հունաստանում առաջին անգամ անցկացվող այս ցուցահանդեսում այցելուներին պատմել են թոքաբորբի բուժման և արդյունաբերական օգտագործման ոլորտում ձեռքբերումների մասին:
Ցիրոնիսը հղում անելով այս գործարանի դեղամիջոցներ արտադրող ընկերությունների տվյալների, նշել է, որ Հունաստանը ունի բոլոր պայմանները զարգազնելու համար: Գյուղատնտեսության փոխնախարարի խոսքերով, դրանից պետք է երկիրը օգտվի:
Տեղեկացվում է, որ մոտ ապագայում Հունաստանի խորհրդարանը կներկայացնի դեղագործական թմրադեղերի օգտագործման օրինագծեր, որոնք, ըստ իշխանությունների, պետք է օգնեն երկիրը դուրս բերել ճգնաժամից: