Հավայան կղզիներում հրթիռի հարվածի ահազանգի վերաբերյալ իշխանությունները հետախուզություն են սկսել
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ամերիկյան Հավայան կղզիների վրա բալիստիկ հրթիռի հարվածի նախազգուշացման հաղորդագրություն էր ուղարկվել բնակչներին:
ԱՄՆ իշխանությունները հայնտել են, որ Հավայան կղզիներին սպառնալիք չեն հայնաբերել. հաղորդագրությունը սխալմամբ է ուղարկվել:
Տեղական Արտակարգ իրավիճակների ծառայությունը հաստատել է, որ ոչ մի սպառնալիք չկա, հայտնում է РИА Новости-ն:
Նահանգի կոնգրեսմեններից մեկը՝ Թալսի Հաբբարդը իր Թվիթթերի միջոցով նույնպես տեղեկացրել է բոլորին, որ Հավայան կղզիների կողմ թռնող ոչ մի հրթիռ չկա:
ԱՄՆ իշխանությունները հետաքննություն են սկսել տեղի ունեցածի վերաբերյալ: