Ադրբեջանը լռում է սպանված զինծառայողի մասին
Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է «հայկական գնդակից»։
Ինչպես գրում է Ռազմինֆո-ն, 1996 թ․ ծնված զինծառայողը Նախիջևանի Ջուլֆայի շրջանի Յայչը գյուղի բնակիչ էր։ Ադրբեջանական Meydan TV ընդդիմադիր լրատվակայքի հաղորդմամբ՝ Մամմադովը ծառայում էր Տերտերի շրջանում՝ ենթասպայի կոչումով։
Սոցցանցերում ադրբեջանից օգտատերերից մեկն էլ պնդում է, որ զինծառայողին «հայ դիպուկահարներն են սպանել»։ Այս տեղեկությունն առայժմ այլ աղբյուրներից չի հաստատվել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առայժմ որևէ կերպ չի անդրադարձել միջադեպին՝ չնայած համացանցում կան նաև տեսանյութեր, որտեղից երևում է, որ Նախիջևան զինծառայողի դի են տանում։
Հունվարի 11-ին Ադրբեջանում ևս մեկ զինծառայողի էին թաղել, ում մասին Ադրբեջանի ՊՆ-ն նույնպես չի հայտնել։ Այսպիսով 2018 թ․ Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստների թիվը հասնում է 2-ի, սակայն չի բացառվում, որ իրական կորուստների թիվը կարող է ավելի շատ լինել՝ հաշվի առնելով Ադրբեջանի որդեգրած թաքցնելու քաղաքականությունը։