Չեխիայի ներկայիս ղեկավարը հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում
Չեխիայի ներկայիս ղեկավար Միլոշ Զեմանը ընտրությունների հավելյալ հաշվարկում 95% ընտրատեղամասերում 39,1% ձայն է հավաքել, հայտնում է РИА Новости -ն:
Չեխիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը անցել է հունվարի 12-ին և 13-ին:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է անցել Զեմանը և 26,3% ձայներով Յիրժի Դրագոշը, ով Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահն է:
Մնացյալ 7 թեկնածուները 0.5-ից 10 տոկոս ձայն են հավաքել: Առաջին փուլի վերջնական և պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մինչև կեսգիշեր: