Պոռնոաստղին 130 000 դոլար են վճարել՝ Թրամփի հետ կապի մասին լռելու համար
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի իրավաբանը պոռնոաստղ Ստեֆանի Կլիֆֆորդին‚ ով հայտնի է որպես Սթորմի Դենիելս‚ 130 000 դոլար է վճարել պետության ղեկավարի հետ կապի մասին լռելու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «The Wall Street Journal»-ին:
Ինչպես նշել է թերթը‚ այդ գործարքը տեղի է ունեցել 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Սպիտակ տանն այս տվյալները սուտ են որակել:
Իրավաբան Մայլ Կոենը թերթի հետ զրույցում ընդգծել է‚ որ Թրամփը հերթական անգամ հերքում է Դենիելսի հետ ունեցած ցանկացած հարաբերության մասին լուրերը‚ սակայն վճարման մասին տեղեկությունը նա չի հերքում: