Ասանժը չի լողանում. Էկվադորի դեսպանատունը բողոքում է
Լոնդոնում Էկվադորի դեսպանատան աշխատակիցները բողոքել են‚ որ «Wikileaks» պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը‚ ով դիվանագիտական ներկայացուցչությունում է ապրում 2012 թվականից‚ չի հետևում հիգիենայի տարրական կանոններին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Fox News»-ին:
Ինչպես հաղորդվում է‚ Ասանժի կասկածելի սովորույթները հիգիենայում և նրանից եկող «հիմար հոտը» պատճառներից են դարձել‚ որի համար դեսպանատունը ցանկացել է ձերբազատվել բնակչից:
«Երևում է‚ նա ընդհանրապես չի լողանում‚ ինչպես հարկն է»‚- ասել է հեռուստաընկերության աղբյուրը:
Հաղորդվում է‚ որ այդ հարցը դեսպանատան աշխատակիցների կողմից բազմիցս դժգոհության պատճառ է դարձել: Բացի այդ‚ Ասանժի սովորույթների մասին դժգոհություններ եղել են նաև նրա ընկերներից և գործընկերներից:
«Ջուլիանը միշտ սնունդը ձեռքով է կերել և մատները մաքրել՝ տաբատին քսելով: Ես երբեք չեմ տեսել‚ որ տաբատն այդքան յուղոտ լինի»‚- պատմել է նրա մտերիմ օգնականներից Դանիել Բերգը: