Ադրբեջանում ռուս գիտնական է կորել
Ադրբեջանում կորել է ՌԴ քաղաքացի, ՌԴ գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը։ Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:
Առկա տեղեկությունների համաձայն՝ Չուլկովը Գյանջա է մեկնել հունվարի 3-ին և մնացել քաղաքի մասնավոր իջևանատներից մեկում։
Իջևանատան տիրոջ խոսքով՝ հունվարի 5-ին հյուրը գնացել է Գյոյգյոլ լիճը տեսնելու։ Տանտերը խորհուրդ է տվել Չուլկովին գնալ տաքսիով, սակայն նա նախընտրել է ոտքով գնալ ու չի վերադարձել։ Լճի ճանապարհին զորամաս կա, որտեղ էլ հավանաբար մտել է երիտասարդը։ Որոշ ժամանակ անց նրա համար են այցելել անվտանգության ծառայության աշխատակիցները, խուզարկել տունը, վերցրել նրա իրերը։
Հունվարի 9-ին զինվորականները հայտնել են իջևանատան տիրոջը, որ ազատ են արձակել նրան, սակայն երիտասարդ գիտնականն այդպես էլ համար չի վերադարձել, համացանց չի մտել, հեռախոսազանգերին չի պատասխանել։
Նա պետք է Ադրբեջանից մեկներ հունվարի 10-ին, սակայն ավիաընկերությունից հայտնել են, որ նա ինքնաթիռ չի նստել։ Այժմ Չուլկովին որոնում են նրա գործընկերներն ու հարազատները: