Հոլիվուդի հայ բնակիչը փախել է ոստիկաններից. նրան ձերբակալել են
Glendale News Press-ը հայտնում է, որ ԱՄՆ Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Հոլիվուդի բնակիչ հայ տղամարդու: Նա ճանապարհին ստուգման ժամանակ փորձել է փախչել իրավապահներից։
Տղամարդը արծաթագույն Toyota Corolla-ի 34-ամյա վարորդ Հովհաննես Աշթեքենյանն է,ով գերազանցել է արագությունն ու չի կանգնել ոստիկանների պահանջով։ Հետապնդման ընթացքում վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու դուրս է թռել մայրուղուց։ Նա փորձել է վազելով փախչել, սակայն ձերբակալվել է։
Ձերբակալվելուց հետո պարզվել է, որ տղամարդը քրեական անցյալ ունի, իսկ ձերբակալման պահին դատական փորձաշրջանի մեջ էր գտնվում։
Իրավապահները նաև պարզել են, որ մեքենայի համարանիշը կեղծ է և դրվել է այլ մեքենայի վրայից։
Դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել Աշթեքենյանին։