«Ինքնասիրահարված վիրաբույժ»-ը տուգանք է վճարել իր անվան սկզբնատառերը մարկանց օրգանների վրա դաջելու համար
Բրիտանացի վիրաբույժը վիրահատության ժամանակ իր հիվանդների լյարդի վրա դաջել է իր անվան սկզբնատառերը, հայտնում է BBC-ն:
Վիրաբույժ Սայմոն Բրեմելը դատարանի կողմից տուգանվել է 10.000 անգլիական ֆունտով: Նա ընդունել է իր մեղքը և խուսափել է ազատազրկումից:
Տուգանքից բացի Բրեմելը դատապարտվել է նաեւ 12 ամսվա հասարակական աշխատանքների:
53-ամյա բժիշկը մամուլում «ինքնասիրահարված վիրաբույժ» անունն է ստացել: Նա սկզբնատառերը դաջելու համար արգոնային սարք է օգտագործել: