30-ամյա ամերիկացի մանկավարժին դատապարտել են աշակերտի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
Ամերիկյան Վիրջինիա նահանգի սուդրոմանկավարժին ընդհանուր առմամբ 90 տարվա ազատազրկման են դատապարտել 15-ամյա դեռահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար, հայտնում է Lenta.ru-ն:
Ամանդա Նասսերը մեղադրվում է իրենց դպրոցի աշակերտի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Նա նույնիսկ մտերմացել է տղայի ծնողների հետ, որպեսզնի ավելի հաճախ հանդիպի նրա հետ:
Սկզբնական մեղադրանքով նրան 18 հոդվածներով նախատեսվում էր 230 տարվա ազատազրկում, սակայն ի վերջո 90 տարվա ազատազրկման են ենթարկել, որից 7-ը կլինի՝ իրական ազատազրկման ժամկետը:
Նասսերին կալանավորել են սեպտեմբերին, երբ ոստիկանները դպրոցականի հեռախոսից հայտնաբերել են կնոջ անպառկեշտ լուսանկարները: