Թրամփը ընդունել է, որ «կեղտի կույտ երկրներ» արտահայտությունը շատ կտրուկ էր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն բանից հետո, երբ նրան քննադատեցին «կեղտի կույտ երկրներ»-ի մասին ասածների համար, անկեղծացել է, որ իր հայտարարությունները կտրուկ էին, սակայն այն նախաձեռնությունները՝ միգրանտների խնդրի մասին հանդիպման համար ավելի խիստ էին, հայտնում է РИА Новости-ն:
Սենատորների մի խումբ այցելել է Սպիտակ տուն, որպեսզի առաջարկեն նախագահին փոխզիջումների միջոցով համաձայնության գալ՝ Հայիթիից, Սալվադորից և Աֆրիկյան երկրներից միգրանտների հարցում:
Դրան ի պատասխան Թրամպը հայտնել է, որ ԱՄՆ-ին պետք չեն «կեղտի կույտ երկրներից» միգրանտները: Այս հայտարարությունը բողոքի ալիք է բարձրացրել ողջ աշխարհում: ՄԱԿ-ը ամերիկյան առաջնորդի խոսքերը ռասիստական է համարել: