Եղիսաբեթ II-ը խոստովանել է, թե ինչքան անհարմար ու ծանր է իր թագը (լուսանկարներ)
Պարզվում է, որ թագուհի լինելը բավականին դժվար է բառի բուն իմաստով: Եվ այս մասնագիտությունն ամենևին էլ ռոմանտիկ չէ, ինչպես բոլորն են մտածում: Այս մասին խոսել է անձամբ թագուհի՝ Եղիսաբեթ II-ը: Նա խոստովանել է, որ, երբ կրում է հայտնի իր թագը, ապա բառացիորեն չի կարողանում նայել ոտքերի տակ: Այս աքսեսուարը, ըստ թագուհու, ոչ այնքան գեղեցիկ է, որքան անհարմար, նույնիսկ՝ վտանգավոր: Այս մասին հաղորդում է Spletnik.ru-ն:
«Թագով անհնար է կարդալ ելույթը, քանի որ դժվար է գլուխն իջեցնել ցած: Ավելին, հնարավոր է նույնիցկ կոտրել պարանոցը,- ասել է թագուհին»:
Թագը կշռվում է մոտավորապես 1,3 կիլոգրամ: Այն ամբոզջությամբ պատված է թանկարեք քարերեվ (ադամանդներ, զմրուխտների և այլն):
Բարեբախտաբար Եղիսաբեթ II-ը հաճախ չի կրում թագը: Թագուհին թագն սկսել է կրել 1953 թվականից (շարունակում է կրել) խորհրդարանի ամենամյա բացմանը:
Այնուամենայնիվ, թագուհին նշել է, որ թագը դեռևս կարևոր նշանակություն ունի միապետի համար:
«Այն ունի շատ թերություններ, սակայն չի կարելի չնկատել դրա կարևորությունն ու նշանակությունը»,- նշել է թագուհին: