Ռուսաստանը կաջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Իտալիայի ջանքերին. Լուկաշևիչ
Ռուսաստանը կաջակցի իտալիայի ԵԱՀԿ-ի ներկայացոիցիչների ջանքերին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:
Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ ի պատասխան ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի ԱԳ նախարար Ա. Ալֆանոյի հայտարարության:
2018 թ. Կազմակերպությունում նախագահությունը փոխանցվել է Իտալիային: Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինա Ալֆանոն հինգշաբթի օրը հայտարարել է ԵԱՀԿ-ում նախագահության առաջնայնությունները 2018 թվականին:
Լուկաշևիչը շեշտեց, որ Ռուսաստանը լիովին կիսում է Իտալիայի մտադրությունը ԵԱՀԿ-ի ջանքերը շարունակելու տարածաշրջանային հակամարտությունները, առաջին հերթին, Ուկրաինայի արևելքում գտնվող ճգնաժամը:
«Մենք հաշվի ենք առնում նախագահության կառուցողական դերը խաղաղ կարգավորմանը նպաստելու համար: Անհրաժեշտ է շփման խմբի բազմակողմանի աջակցություն որպես հակամարտող կողմերի՝ Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի միջր ուղիղ բանակցությունների առանցքային ձևաչափ: Դոնբասում խաղաղության հաստատման բանալին մինսկյան «Միջոցառումների համալիրի» ամբողջական կատարումն է»,- ասել է Լուկաշևիչը:
Նաասել է, որ անհրաժեշտ է հասնել հրադադարի, զենքի դուրսբերման և ամբողջ քաղաքական փաթեթի իրականացմանը, Դոնբասին տալ հատուկ կարգավիճակ, սահամանադրական բարեփոխումներ և համաներում և տեղական ընտրություն:
«Բացի այդ, նախագահությունը ստիպված կլինի ապահովել Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ մոնիտորինգի առաքելության իրական օբյեկտիվ և անկողմնակալ աշխատանքը», - ընդգծել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը:
Նրա խոսքով, միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը ակնկալում է, որ Իտալիան կպահպանի Գերմանիայի և Ավստրիայի նախորդ նախագահությունների շարունակականությունը և կշարունակոի երկխոսությունը տնտեսական փոխկապակցվածության հարցերի շուրջ: