Ինչպիսի վիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար
տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Աբովյան - Չայնի, Ջուջևան – Նոյեմբերյան, Գորիս – Սիսիան
ճանապարհահատվածներում և Սպիտակի ոլորաններում տեղ–տեղ մերկասառույց է:
Ոսկեպար - Նոյեմբերյան ճանապարհը մերկասառույցի պատճառով կցորդիչով
ավտոմեքենաների համար դժվարանցանելի է:
Մասիսի, Արարատի, Արմավիրի, Մարալիկի և Տավուշի տարածաշրջանների
ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն