Հոլիվուդի սեռական սկանդալների հերթական մեղադրյալը Ջեյմս Ֆրանկոն է
Հինգ կին մեղադրել են ամերիկացի դերասա Ջեյմս Ֆրանկոյին սեռական շահագործման մեջ, հայտնում է Los Angeles Times-ը:
Նրանցից 4-ը դերասանի կինոդպրոցի նախկին ուսանողուհիներ են: Աղջիկներից մեկը հայտնել է, որ Ֆրանկոն եղել է իր մենթորը: 33-ամյա Հիլարի Դյուսոմը պատմել է, որ մերկապարի ակումբում նկարահանումների ժամանակ, երբ աղջիկները ստիպված էին ներքնազգեստով գանդես գալ, Ֆրանկոն մոտեցել է կանանց և հարցրել «Դե՞, ո՞վ է ուզում հանել վերնաշապիկը»:
Ուսանողուհին ասում է, որ գիտի՝ նա իր մասնագիտական հմտությունների համար չի արժանացել դերի, այլ նրա, որ մեծ կուրծք ունի:
Քեթի Ռայանը հայնտել է, որ Ֆրանկոն համոզում էր աղջիկներին, որ նրանց դեր կտան միայն հանվելու կամ սեռակն կապի մեջ մտնելու դեպքում: