5 հայ ուղևորներ մի քանի ժամ մնացել են Բաքվի օդանավակայանում
«Չինական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Պեկին-Թբիլիսի չվերթը և որում գտնվել են նաև 5 հայեր, կատարել է պարտադրված արտակարգ վայրէջք Բաքվում: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
Ինքնաթիռի 5 հայերից 3-ը Հայաստանի քաղաքացիներ են եղել, 2-ը՝ ազգությամբ հայեր, բայց այլ պետությունների քաղաքացիներ:
Անձնակազմի անդամների բացատրության համաձայն, ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում՝ մառախուղի պատճառով: Ինքնաթիռի հայ ուղևորներին ուղեկցել են օդանավակայանի չեզոք գոտի ու այնտեղ են մնացել 12 ժամ, մինչև մառախուղը ցրվել է և շարունակվել է չվերթը Ադրբեջանից Վրաստան: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: