ԱՄՆ-ն նոր տանկ կստեղծի‚ որպեսզի առաջ անցնի Ռուսաստանից
Միացյալ Նահանգները կարող է տանկ ստեղծել‚ որը կլինի ռուսական 2С25 «Спрут-СД»-ի անալոգը: Նոր մեքենան պետք է բարձրացնի ցամաքային զորքերի հզորությունը և օգնի դժվար իրավիճակներում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ամերիկացի զինվորականները խոստվանում են‚ որ ԱՄՆ բանակի հիմնական մարտական տանկի՝ «M1 Abrams»-ի որակները չեն կարողանում ապահովել ցամաքային զորքերի արդյունավետությունը և չունեն ժամանակակից մարտին անհրաժեշտ շարժունակությունը:
Ամերիկյան մեքենաների համար հիմնական պահանջը դրանք արագորեն անհրաժեշտ շրջան տեղափոխելու ունակությունը կդառնա: Դրա համար‚ փորձագետների կարծիքով‚ այն չպետք է կշռի 20-25 տոննայից ավելի:
Ռուսական տանկը‚ ունենալով 25 տոննա ծանրություն‚ ունի բարձր շարժուհնակություն: