Որքանո՞վ են ռուսները վստահում Պուտինին
Ռուսների՝ Վլադիմիր Պուտինին վստահելու նշաձողը քաղաքական գործիչներին վստահելու ցանկում 2017 թվականի դեկտեմբերին հասել է տարվա առավելագույն ցուցանիշին՝ 57.7 տոկոս: Այս մասին գրում է Vestifinance.ru-նԼ
Դեկտեմբերի 25-29-ի վերջին աշխատանքային շաբաթվա ընթացքում ցուցանիշը կազմել է 56.8%:
«Վլադիմիր Պուտինի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարությունը‚ ինչպես և սպասվում էր‚ հանգեցրեց պետության ղեկավարի հանդեպ վստահությանը: Տարբեր հետազոտությունների տվյալներով՝ Պուտինի հանդեպ վերաբերմունքը լավացել է դեկտեմբեր ամսվա երկրորդ կեսին: Դա թույլ է տալիս խոսել տենդենցի կայունության մասին»‚- նշել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի քաղաքական անալիզի և խորհրդատվույթան պրակտիկայի ղեկավար Միխայիլ Մամոնովը:
Վստահելի քաղաքական գործիչների երկրորդ հորիզոնականում ՊՆ Սերգեյ Շոյգուն է: