Երկրաշարժ՝ Իրան-Իրաք սահմանին
Իրանի և Իրաքի սահմանին 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդե է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ցնցումները ֆիքսվել են ժամը 06:59-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 136 կիլոմետր արևելք և իրանական Իլամ քաղաքից 60 կիլոմետր արևմուտք ընկած հատվածում: Երկրաշարժի օջախը 40 կիլոմետր խորության վրա է գտնվել:
Միամանակ Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդում է 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին՝ նշելով‚ որ այն գրանցվել է իրանական երկու նահանգի՝ Քերմանշահի և Իլամի միջև ընկած հատվածում: Մոտակա քաղաքը Սումարն է եղել‚ որը գտնվում է Իրանի հետ սահմանին:
Երկրաշարժը զգացվել է Իրաքի աղաքների մեծամասնությունում: