Սաակաշվիլին փնտրում է «300 սպարտացիներին»
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ կադրեր կփնտրի Ուկրաինան կառավարելու համար: Այս մասին այսօր նա հայտնել է հարցաքննությունից հետո: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Վաղվանից սկսած ես սկսում եմ շարժվել երկրով մեկ, սկսում ենք մարդկանց հավաքումը նոր իշխանության համար: Ես մտադիր եմ գտնել այդ 300 սպարտացիներին: Մենք պետք է նոր մարդկանց գտնենք, ովքեր կկառավարեն երկիրն այլ մեթոդներով, ովքեր չեն գողանա մեր գումարները, չեն ոչնչացնի Ուկրաինան, այլ կշենացնեն այն»,- նշել է նա:
Սաակաշվիլին ավելի վաղ ցուցմունք էր տվել Կիևի Անկախության հրապարակում Կիևում կրակոցների դեպքի վերաբերյալ: Դեպքը տեղի էր ունեցել 2014 թվականի սկզբին: