Վարշավայում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել առանց շասիի
«LOT» ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վարշավայում՝ Ֆրեդերիկ Շոպենի օդանավակայանում: Այս մասին հայտնում է «РЕН ТВ»-ն՝ հղում տալով «РМФ ФМ»-ին:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց շասիի: Ինքնաթիռում 63 մարդ է եղել:
Ինչպես հաղորդվում է, ոչ ոք չի տուժել: Օդանավակայանը ժամանակավորապես փակվել է: