Մահացած հայտնաբերված պոռնոաստղի սիրելին ինքնասպան է եղել
20-ամյա պոռնոդերասանուհի Օլիվիա Նովայի սիրելին ինքնասպան է եղել դեպքից մի քանի ամիս առաջ, երբ աղջկան մահացած են գտել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Sun»-ին:
Օլիվիան, ում իսկական անունը Լեքսի Ռոուզ Ֆորդ է, միայն դեկտեմբերին էր «Twitter»-ում իրեն հետևողներին հայտնել, որ իր ողջ կյանքի սերն ինքնասպան է եղել 2017 թվականի ապրիլին՝ 20-ամյակից երկու օր առաջ:
Դրանից որոշ ժամանակ անց նա հրապարակել էր իր և սիրելիի վերջին համատեղ լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ. «Հանգչիր խաղաղությամբ, սիրելիս: Կարծես երեկ էինք մենք իրար գրկել անկողնում շնիկի հետ, ուտում էինք պիցցա և ֆիլմեր դիտում: Ես պատրաստ չեմ քեզ հրաժեշտ տալուն»: