Պուտինը կգրանցվի «Facebook»-ում, «Twitter»-ում և «Telegram»-ում
Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի համանախագահ Ելենա Շմելևան կիսվել է «Telegram»-ում ապագա թեկնածուի ալիք բացելու ծրագրով: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Մասնավորապես, Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի համանախագահ Ելենա Շմելևան հայտնել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ կգործարկվեն հաղորդակցության «բոլոր ալիքները», այդ թվում և «Telegram»-ը:
Շտաբի համանախագահ Ալեքսանդր Ռումյանցևն իր հերթին հավելել է,որ թեկնածուն էջեր կունենա նաև այլ սոցկայքերում, ինչպիսիք են «Twittery»-ը և «Facebook»-ը:
«Ամեն ինչ կլինի, բացարձակ ամեն ինչ»,- նշել է նա: