Ուկրաինուհին բարձր արագությամբ երթևեկել է՝ ոստիկանին կապոտի վրա տանելով (տեսանյութ)
Ուկրաինական Լվովում մեքենայի ղեկին նստած կինը‚ ով ըստ երևույթին թմրանյութերի ազդեցության տակ է եղել‚ մոտ 500 մետր երթևեկել է՝ իր մեքենայի կապոտին ոստիկան տանելով‚ հայտնում է Life.ru-ն:
Ինչպես հայտնում են իրավապահները՝ մեքենային կանգնեցրել են‚ սակայն կինը չի ցանկացել իր փաստաթղթերը ներկայացնել:
Հաղորդագրության մեջ ասվում է‚ որ անսպասելի կերպով կինը սեղմել է գազին և վրաերթի ենթարկել ոստիկաններից մեկին‚ ապա մյուսին և վերջինիս տարել կապոտի վրա:
Նրան վայր են գցել և տեղափոխել հիվանդանոց: