30-ամյա ուսուցչուհին սեռական հարաբերություններ է ունեցել իր աշակերտուհիներից մեկի հետ (լուսանկարներ)
ԱՄՆ Օհայո նահանգի Համիլթոնի ավագ դպրոցի 30-ամյա ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Հիլլարի Դատիլլոն 6 ամիս շարունակ լեզբիական սեր է ունեցել վոլեյբոլի խմբի աշակերտուհիներից մեկի հետ:
Հիլլարին ֆիզկուլտուրայի ուսուցչուհի է եղել ավագ դպրոցում և դպրոցի վոլեյբոլի թիմի մարզիչը‚ գրում է New York Post-ը:
Նախնական վարկածով հարաբերությունները ձգվել են 2017-ի օգոստոսի 3-ից դեկտեմբերի 8-ը: Չնայած որ սեռական հարաբերությունները եղել են ուսումնական հաստատություններից դուրս‚ աղջկա ծնողները այնուամենայնիվ կասկածներ են ունեցել միայն նոյեմբերի սկզբին:
Հիլլարիի դատապաշտպանը հավաստիացնում է‚ որ նա ընտանիքին նվիրված‚ պարկեշտ կին է: Նա ամուսին և մայր ունի‚ ում հետ ապրում է Բաթլեր շրջանում: Նա հավաստիացնում է‚ որ Հիլլարին հետերոսեքսուալ է և նրա կողմնորոշման հարցում կասկածի առիթ դեռևս չէր եղել:
Ոստիկանությունը քննություն է սկսվել‚ Հիլլարին ժամանակավորապես հեռացվել է դպրոցից և ձերբակալվել՝ մինչև դատական լսումների սկիզբը: