Հարավային Կորեայի նախագահը պատրաստակամություն է հայտնել Կիմ Չեն Ինի հետ հանդիպելու
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը համապատասխան պայմանների դեպքում պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ: Այս մասին նա հայտնել է չորեքշաբթի օրը՝ պրեսս-կոնֆերանսի ժամանակ‚ հայտնում է Korrespondent.net-ը:
Մուն Չժե Ինը հաստատել է‚ որ պատրաստ է հանդիպման‚ բայց դա միայն հանդիպում չպիտի լինի:
Նրա կարծիքով՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների հարաբերությունները կարող են լուծվել Հյուսիսային Կորեայում միջուկային խնդրի լուծմամբ: