Պուչդեմոնը նորից կարող է դառնալ Կատալոնիայի առաջնորդ
Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը ևս մի հնարավորություն է ստացել ղեկավարելու Կատալոնիան: Սեպարատիստների կուսակցությունը նախապատրաստվում է նրա ընտրությանը: Այս մասին հայտնում է The Associated Press-ը:
Հիշեցնենք‚ որ Կատալոնիայի նախկին առաջնորդը ներկայումս Բելգիայում է գտնվում‚ Իսպանիայում էլ նրա հանդեպ քրեական գործեր են բացված‚ ուստի պարզ չէ՝ ընտրություններին գրանցվելու հարցերը ինչպես են կարգավորվելու:
Բացի այդ կուսակցության անդամները հայտնում են‚ որ քաղաքական գործիչը պայմանավորվել է ձախ հանրապետական ERC կուսակցության հետ:
Այս երկու կուսակցությունները ունեն 66 և 135 տեղ տեղական պառլամենտում և կարողն են ստանալ ևս 4 դեպուտատների աջակցությունը: