Ուսուցչուհուն ձերբակալել են աշխատավարձերից բողոքելու համար (տեսանյութ)
ԱՄՆ Լուիզիանա նահանգի դպրոցներից մեկում անգլերենի դասատուին ձեռնաշղթաներով հեռացրել են դպրոցական խորհրդից‚ քանի որ վերջինը բողոքել է մանկավարժների աշխատավարձերից: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Դեյշա Հարգրեյբը առանց նախնական հերթագրության դիմել է խորհրդի անդամներին՝ ուղղելով հռետորական հարցեր և ցուցաբերելով անարգանք: Ոստիկանության աշխատակիցը‚ ով այդ ժամանակ հերթապահում էր դահլիճում‚ նրան նախազգուշացում է արել‚ ապա՝ խնդրել դուրս գալ դահլիճից: Դրսում նա գետնին է գցել կնոջը և ձեռնաշղթաներ հագցրել:
Արդյոք ոստիկանը գործում էր իր հայեցողությամբ‚ թե հատուկ հրահանգ էր ստացել‚ չի հստակեցվում:
Ամեն դեպքում ուսուցչուհուն ձերբակալել են՝ իրավապահներին դիմադրելու համար: