Միջազգային լրատվականը Արսեն Գրիգորյանին տրավեստի է անվանել՝ Կամիլի կերպարով «Եվրատեսիլին» մասնակցելու համար (տեսանյութեր)
«Եվրատեսիլի» Wiwibloggs լրատվականը անդրադարձել է հայկական «Դեպի Եվրատեսիլ 2017» մրցույթի 20 մասնակիցներից բլոգեր և «drag queen» (այսպես են անվանում տրավետիներին՝ տղամարդկանց‚ ովքեր հանդես են գալիս կնոջ դերում) Կամիլին:
Նրանք հրապարակել են Հ1 հեռուստաալիքի «Լավ երեկո» հաղորդումը‚ որտեղ Կամիլը հայտնում է իր հաղթանակի անխուսափելիության մասին և չի պատկերացնում «մնացած մասնակից» ու «շանսեր» բառերը իրար կողքի:
Կամիլը հայտնել է‚ որ իր երգը իսպաներեն է լինելու‚ չնայած‚ որ վերջինս իսպաներեն չի խոսում‚ այլ միայն մտածում է: Նա հայտնել է‚ որ երգը լինելու է 3 բանի մասին՝ ծովի‚ արևի և Ռիքի Մարտինի:
Կամիլը YouTube-ի և հեռուստատեսության բլոգեր էր (ում դերում է Արսեն Գրիգորյանը): Wiwibloggs-ը նաև հրապարակել է Կամիլի և Լիլիթ Հովհաննիսյանի «Չկիտես հոնքերդ» երգի տեսահոլովակը:
Լրատվականը հայտնում է‚ որ իրենք սիրահարվել են Կամիլի «մեծ անհատականությանը» և եթե նա հաղթի մրցույթը‚ նրանք «անհամբերությամբ կսպասեն նրա փայլուն ելույթին՝ Լիսբոնում»: Նաև կայքը հավելում է‚ որ Հայաստանի համար ավելի ամուր հնարավորություն է ապահովում անգլերենից կամ հայերենից բացի այլ լեզվով երգ ուղարկելը: