Միխայիլ Միխայլովիչի հայուհի կինը խոսել է նրա մահվան պատճառի մասին
Դերասան Միխայիլ Դերժավինի կինը՝ Ռոկսանա Բաբայանը խոսել է նրա մահվան պատճառի մասին: Այս մասին գրում է kp.ru-ն:
Միխայիլ Դերժավինը մահացել է հիվանդանոցում՝ մի քանի ժամ առաջ : Այս լուրը, որը հայտնել են Սատարա թատրոնի կայքից, որտեղ Միխայիլ Միխայլովիչը աշխատել է, հաստատել է նաև նրա կինը՝ Ռոկսանա Բաբայանը:
-Նա մահացել է հիվանդանոցում մի քանի ժամ առաջ,- պատմել է Ռոկսանան: -Նա ծանր հիվանդ էր: Դեկտեմբերի սկզբից նա տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկներն ամեն բան անում էին, բայց ցավոք սրտի օրգանիղմն արդեն շատ թույլ էր և չհաղթահարեց հիվանդությունը:
Միխայիլ Միխայլովիչը երկար ժամանակ էր, որ հիվանդ էր՝ արյան անոթները, սիրտը, մի քանի վիրահատություն է տարել: Այս ընթացքում նա չի եղել թատրոնում և չի մասնակցել ոչ մի նեչկայացման: Բայց բոլորը վստահ էին, որ նա կառողջանա և բեմ կվերադառնա:
Դերասանի հրաժեշտի և թաղման արարողության ամսաթիվը դեռ հայտնի չէ, այդ մասին կտեղեկացնեն ավելի ուշ: