Աղջիկը տաքսու վարորդին ցույց է տվել իր մերկ կուրծքը, որպեսզի թալանի նրան
ԱՄՆ-ի Լիզիանա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է գողության փորձ կատարող կնոջը, ով տաքսու վարորդին ցույց տալով իր մերկ կուրծքը, փորձել է թալանել նրան: Այս մասին հաղորդում է WDSU-ն:
Տաքսու վարորդը պատմել է, որ 22-ամյա Ռայն Ֆիլլոսին տեղափոխել է և թողել հեռախոսահամարը: Աղջիկը զանգահարել է և ասել, որ տաքսի է անհրաժեշտ: Երբ մեքենամ մոտեցել է մուտքին, աղջիկը դուրս է եկել կրծքավանդակով: Վարորդը մտածել է, թե իրեն ծաղրում են և որոշել է հեռանալ, բայց Ռայնը բռնել է նրան ու սկսել է համբուրել:
Մինչ ցնցված տաքսու վարորդը փորձում էր հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, աղջկա 24-ամյա ընկերուհի Էնթոնի Քենեդին դանակով հարձակվում է նրա վրա և պահանջում ամբողջ գումարը:Երբ նա հրաժարվել է գումար տալուց , Քենեդին հարվածել է զոհին: Իսկ երբ Քենեդին հեռացել է դեպքի վայրից Ռայնը ձևացրել է , թե որ մի կապ չունի տեղի ունեցածի հետ և սկսել է օգնել տաքսու վարորդին:
Իրավապահները ձերբակալել են երկու կասկածյալներին: Ֆիլլոսը մեղադրվում է որպես հանցակից, իսկ Քենեդին՝ զինված կողոպուտի և ծեծի փորձի մեջ: