ԱՄՆ-ում կոկորդիլոսները սառել են սառույցի տակ անոմալ ցրտի պատճառով (տեսանյութ)
ԱՄՆ-ում՝ Հյուսիսային Կարոլինայի «Shallotte River Swamp Park» ազգային պարկում մի քանի կոկորդիլոսներ սառել են անոմալ ցուրտ եղանակի պատճառով: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ինչպես պատմել է պարկի գլխավոր տնօրեն Ջորջ Գովարդը «Wect» թերթին, նրանք այնպես են դիրքավորվել, որ քիթը դուրս հանելով՝ հնարավոր լինի շնչել: Նրա խոսքով՝ կենդանիներն օդի այդ ցածր ջերմաստիճանի դեպքում ունենում են մարմնի ցածր ջերմաստիճան, և դանդաղանում է նրանց նյութափոխանակությունը:
Երբ սառույցը հալչի, կոկորդիլոսները կսկսեն իրենց մարմնի ջերմաստիճանը կարգավորել: «Սա պարզապես հիանալի տեխնիկա է գոյատևելու համար»,- նշել է նա և հավելել, որ երբեք նման բան չի տեսել: