Լողորդուհու գրանցած արդյունքը չեն ճանաչել բաց լողազգեստի պատճառով (տեսանյութ)
ԻրանԻրանի իսլամական հանրապետությունում 32-ամյա լողորդուհի Էլամ Ասխարիի լողում գրանցած արդյունքը չեն ճանաչել: Պատճառն այն է, որ կազմակերպիչների կարծիքով' լողորդուհին չի ընտրել այնպիսի լողազգեստ, որը համապատասխանում է Ալլահի կարգադրություններին: Ըստ նրանց' լողազգեստը շատ բաց է եղել և դեմ կրոնական սկզբունքներին: Էլամ Ասխարին Կասպից ծովի կանանց համար նախատեսված լողափում 8 ժամում լողացել է 18 կմ, սակայն Իրանի սպորտի նախարարությունը չի գրանցել նրա արդյունքը և ցուցանիշն ավելի է իջեցրել:
Լողորդուհու խոսքով' իր հագուստը համապատասխանում է իրենց կրոնին, նա նաև շեշտել է, որ այդ հագուստով մարդիկ նույնիսկ չէին կարողանա 20մ լողալ, իսկ ինքը բարձր արդյունք է գրանցել: