Ռուսաստանից հայ գործարար է արտաքսվել
Ռուսաստանի Դաշնությունից հայ գործարար է արտաքսվել՝ Դոնի Ռոստովում ստվերում բիզնես կազմակերպել փորձելու համար: Այս մասին հայտնում է Rusarminfo.ru-ն:
Գործարարը 2016 թվականին փորձել է պայմանավորվածություն ձեռք բերել ռուս սահմանապահի հետ, որպեսզի նա գումարի դիմաց չնկատելու տա մեծ քանակությամբ ծխախոտը, սակայն ձերբակալվել է ու կաշառք տալու համար դատապարտվել 1.5 տարվա ազատազրկման:
Պատժի ժամկետը լրանալուն պես՝ հայ գործարարին արտաքսել են Ռուսաստանից և արգելել 8 տարի մուտք գործել երկիր: