Անչապահասը ոտքի մի հարվածով սպանել է 34-ամյա տղամարդուն
Օրենբուրգի դպրոցականներից մեկը սպանություն է կատարել Ամանորյա տոնածառ տանող ճանապարհին: Այս մասին Հաղորդում է Lenta.ru-ն, հղում տալով՝ Ռուսաստանի Քրեական հետախուզության վարչության տարածքային բաժնի կայքը:
Դեկտեմբերի 29-ի երեկոյան, դեռահասն իր հինգ դասընկերների հետ վերադարնում էին տոնական միջոցառումից: Ճանապարհին վիճաբանություն է սկսվում նրանց և անցորդի միջև: Արդյունքում, դպրոցականը ոտքով հարվածել է անցորդի դեմքին, որի պատճառելով 34-ամյա տղամարդը մահացել է:
15-ամյա տղայի դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության համար: Այժմ նա գտնվում է տնային կալանքի տակ: Նա չի ընդունում իր մեղքը:
Անցյալ տարվա դեկտեմբերին Իրկուտսկում դեռահասը դպրոցական խաղահրապարակի վրա սպանել էր մանկատան աշակերտ: Հետաքննության համաձայն, նրանց միջեւ վիճաբանություն է եղել, որի ընթացքում 16-ամյա մի տղա դանակ է գցել: