Իլոն Մասկի արբանյակը ձախողել է առաքելությունը և կոտրվել
Իլոն Մասկի SpaceX ընկերության Zuma անվամբ գաղտնի արբանյակը‚ որը տիեզերք է բաց թողնվել հունվարի 8-ին՝ Falcon 9 հրթիռ-կրիչի միջոցով‚ չի հասել նախանշված օրբիտային և օվկիանոս ընկնելիս կոտրվել է‚ գրում է Wall Street Journal-ը:
Northrop Grumman ընկերության կողմից կառուցված սաարքը համապատասխան բարձրության չի հասել և չի կարողացել անջատվել Falcon 9-ի երկրորդ աստիճանից: Հավանաբար այն կոտրվել է կամ ընկել օվկիանոսը:
ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել: Դեռևս տեղի ունեցածի կողմնակի միջամտության վարկած չկա:
Միևնույն ժամանակ SpaceX-ի ներկայացուցիչը հայտնել է‚ որ անցկացված վերլուծության արդյունքում հրթիռը լրիվ կարգի վիճակում է եղել: